Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրատարից
Հոկտեմբերի 17-ին` ժամը 18:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Թ. Ք.-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: