Ինչ են նշում իրենց ցուցմունքներում մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված ՀՔԾ քննիչները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` 2008 թվականի մարտի 1-ի գործով այս օրերին Հատուկ քննչական ծառայություն հրավիրված Ներքին զորքերի ծառայողներին ՀՔԾ քննիչները հարցաքննելուց առաջ մեկ արտահայտություն են անում.
«Իրավիճակ է փոխվել, եւ պետք է պատմեք ճշմարտությունը»:
«Ժողովուրդ» թերթին հարցաքննված ներքին զորքերի սպաների ցուցմունք-մտահոգություններից մանրամասներ են հայտնի դարձել:
Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ներքին զորքերի սպաներից շատերը քննիչների հարցադրումներին չեն կարողացել պատասխանել` նշելով, որ 10 տարի է անցել, չեն հիշում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: