«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դա չարեց ՀԱՊԿ-ի համար». Արմեն Աշոտյանի հարցը

«Եթե վարչապետը կարողացավ հետաձգել իր հրաժարականը Ֆրանկոֆոնիայի համար, ինչո՞ւ դա չարեց ՀԱՊԿ-ի համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանն այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համար Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականը հետաձգելու վերաբերյալ որոշումը ճիշտ էր, բայց իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ի պարագայում Նիկոլ Փաշինյանը նույն կերպ չվարվեց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Երևանում պետք է տեղի ունենար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, բայց այն տեղափոխվեց Մոսկվա: Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նկատել է, որ այդ որոշումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։

Տեսանյութեր

Լրահոս