ԱԱԾ-ն քննում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը
Երևան հիմնադրամի տնօրենն ընդունել է չարաշահումների փաստը, բայց գումարները վերականգնելու դեպքում կխուսափի «բերդում հայտնվելուց»։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա՝ գումարը 1 մլրդ 810 մլն դրամ է, որից 1 մլրդ դրամն արդեն վճարված է, մնացածն՝ առաջիկա օրերին։
Վանեցյանը նշեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդեպ հարուցված է ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված տեսանյութի հիմքով, և եթե հիմնավորվի, որ նրա ունեցվածքն ապօրինի է, ընթացք կտրվի։
Մանրամասները՝ տեսանյութում