«Խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չեն եղել». Հունան Պողոսյան
Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը վստահեցնում է՝ թավշյա հեղափոխության օրերին խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հրամաններ չեն եղել։
«Եղել են իրավիճակի վերլուծություն և իրավիճակից ելնելով մի շարք գործողություններ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հ.Պողոսյանը:
Ըստ նրա՝ դրանք նոր Հայաստանի նախադրյալներն էին, ոստիկանությունը շատ հանդուրժող էր հատկապես վերջին օրերին, իսկ ինքն արել է հնարավորինը՝ բախումներ թույլ չտալու համար։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունն օրինակա՞ն էր, Հ.Պողոսյանը պատասխանեց. «Քննություն է գնում, պատկան մարմիններին պետք է ուղղել այդ հարցը»:
Հ.Պողոսյանը դրվատանքով խոսեց Վալերի Օսիպյանի մասին. «Նա եղել է, կա ու կլինի իմ լավ բարեկամը»։
Մանրամասները՝ տեսանյութում