Բաժիններ՝

«Մեզ ոչ մի բան չի կարող խանգարել, պետք է դուրս գանք և հաղթենք». Հարոյան

Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ հանդիպման կարևորության մասին են խոսել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:

Հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը նշում է, որ պարտվելու իրավունք չունենք:

«Ուսումնասիրել ենք մրցակցին ու պատրաստ ենք խաղին, պետք է կենտրոնացած խաղանք, քանի որ նման հավաքականների դեմ դժվար է խաղալ: Պետք է հաղթենք, հետո միայն  կտրամադրվենք և կկենտրոնանաք Մակեդոնայի հետ խաղին: Երկու խաղն էլ պետք է հաղթենք, քանի որ միավոր կորցնելու իրավունք չունենք:

Մրցակիցը խաղալու է հակագրոհների մարտավարությամբ, և գնդակով թիմի համար դժվար է լինելու: Պետք է կենտրոնանանք և պատրաստ լինենք:

Շատ ուրախ եմ, որ Յուրան վերադարձել է հավաքական, նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Երբ հավաքականի մարզաշապիկով ես մտնում մարզադաշտ, այլ կերպ ես խաղում, և մարզավիճակը երկրորդական պլանում է հայտնվում:

Մարզչական փոփոխությունը, չեմ կարծում, որ ինչ-որ հոգեբանական փոփոխություն է բերել: Երկու օր է՝ մարզվում ենք, և թիմի տրամադրությունը շատ լավ է: Մոռացել ենք Մակեդոնիայի հետ խաղը, քանի որ բոլորս էլ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Մակեդոնիայում: Լիովին տրամադրված ենք խաղերին, և մեզ ոչ մի բան չի կարող խանգարել, պետք է դուրս գանք և հաղթենք»:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը  տեղի կունենա այսօր՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս