«Ռոբերտ Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում». Վիկտոր Սողոմոնյան. aysor.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առաջիկայում կհրապարակի Bloomberg գործակալությանը տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա երկրորդ նախագահի տեսակետներին գալիք ընտրությունների և դրանց իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Տեղի է ունեցել որոշակի անախորժություն։ Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիաընկերությանը, հարցազրույցը բավականին տևական էր, և տևել է մոտավորապես մեկ ժամ։ Հրապարակման մեջ տեղ են գտել ընդամենը մի քանի նախադասություններ։ Եվ գալիք շաբաթ մենք մեդիաընկերության համաձայնությամբ պատրաստվում ենք հրապարակել հնարավորինս ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա», – ասել է Վ.Սողոմոնյանը։

«Ցավում եմ, որ մինչ այդ ուղղակի ոչ բարեխիղճ ձևով որոշակի հատվածներ հարցազրույցից տեղ են գտել լրատվամիջոցներում, թեև դրանք չեն տարածել ո՛չ ես, ո՛չ Bloomberg մեդիաընկերությունը։ Այդքանով, իմ կարծիքով, տեղի է ունեցել անբարեխիղճ մոտեցում լրագրողական աշխատանքում»,- նշեց նա։

«Առաջարկում եմ սպասենք ամբողջական տեքստին, ոչ թե կոնտեքստից աղճատված, որը արվել է, և որը ես անբարեխիղճ եմ անվանում, այլ ամբողջական հատվածներից հանրությունը կտեղեկանա նախագահ Քոչարյանի տեսակետներին և գալիք ընտրությունների, և իր մասնակցության մասին», – ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031