«Շատ ջանասիրաբար աշխատեցինք»․ Թրամփը՝ Թուրքիայում ազատ արձակված ամերիկացի հոգևորականի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու թուրքական դատարանի այսօր կայացրած որոշմանը։

Նա իր Twitter-ի պաշտոնական էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասել է․

«Շատ ջանասիրաբար աշխատեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»։

Բրանսոնը մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։ Նրան սպառնում էր մինչև 3 տարվա ազատազրկում։

Բայց հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականը կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։ Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին։

Նրա կալանավորման փաստը լուրջ հակասություններ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

Ermenihaber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031