Բաժիններ՝

Երբ է արձակվում Ազգային ժողովը ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում

Փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է վերկուծություն՝ թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում:

»ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։

ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածով սահմանված ժամկետները կարգավորվում են՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ստորև նշված հոդվածներով.

Այսպես.

«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու կամ քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ եւ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու»:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ խմբակցություններն ԻՐԱՎՈՒՆՔ ունեն, այլ ոչ թե ՊԱՐՏԱՎՈՐ են առաջադրելու վերչապետի թեկնածու։ Ընդորում, վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել յոթնօրյա ժամկետում՝ սկսած ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու օրվանից։

Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը»:

Այսինքն, օրենսդիրը հնարավոր բոլոր իրավիճակներում քվեարկության օր է սահմանել վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո՝ վեց օրվա ընթացքում»:

Այսինքն, «քվեարկության օրը» վարչապետ չընտրվելու դեպքում, յոթ օր հետո անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, ընդորում օրենսդիրը չի նախատեսել որևէ բացառություն՝ վարչապետի չընտրվելու պատճառների վերաբերյալ (ընտրության օրը քվորում չի եղել, կամ թեկնածու չի առաջադրվել, կամ թեկնածուի օգտին չեն քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը): Օրենսդիրը ամրագրել է, որ քվերակության օրվանից սկսած վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել՝ վեց օրվա ընթացքում։

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ եթե կրկին վարչապետ որևէ պատճառով, այդ թվում իմ կողմից վերը նշված պատճառներից որևէ մեկով, չի ընտրվում՝ ՀՀ Ազգային ժողովը արձակվում է իրավունքի ուժով, այսինք որևէ լրացուցիչ որոշում կայացնելու կարիք չկա՝ ՀՀ Ազգային Ժողովը նույն օրը համարվում է արձակված։

Ինչ վերաբերվում է վերը նշված հոդվածի 6-րդ մասում ժամկետի հաշվարկման համար օգտագործված «քվեարկությունից հետո» սահմանմանը, ապա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունվի օրենսդրի կողմից ամրագրված «քվեարկության համար նախատեսված օրը», որը ինչպես վերը նշեցի հանդիսանում է՝ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։ Նման մեկնաբանումը բխում է տվյալ նորմի նպատակից, ինչը նկատի է ունեցել օրենսդիրը («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք 41-րդ հոդված)»,- գրել է նա:

Ստորև ներկայացնում եմ իմ վերլուծությունը, թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի…

Gepostet von Բաղդասարյան Նիկոլայ am Freitag, 12. Oktober 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս