«Մանչեսթեր Սիթին» կպայքարի «Բարսելոնայի» և «Ռեալի» դեմ
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը հերթական թոփ-ակումբի հետաքրքրությունների առանցքում է: «Բարսելոնայից» բացի, Հոլանդիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթին»:
Ըստ հոլանդական մամուլի՝ երկու կողմերն էլ կարծում են, որ Դե Յոնգի համար պայքարում ֆավորիտը մրցակիցն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» պատրաստ է Դե Յոնգի հետ բանակցություններ սկսել:
Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան» հետաքրքրված են ևս մեկ «Այաքսի» խաղացողով: Այդ ֆուտբոլիստը 19-ամյա պաշտպան Մատտիաս դը Լիգտն է:
Սիրարփի Աղաբաբյան