Մուն Չժե Ինը չի բացառել ԵՄ-ի միջնորդությունը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել, որ Եվրոպան կարող է միջնորդ դառնալ Փհենյանի հետ Սեուլի կամ Վաշիգտոնի բանակցություններում, եթե դրանք փակուղի մտնեն։
«Կարծում եմ, որ այն դեպքում, եթե հետագայում Հյուսիսի եւ Հարավի կամ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորայի միջեւ երկխոսությունը փակուղի մտնի, ԵՄ-ն կարող է իր դերը խաղալ՝ առաջարկելով յուրօրինակ միջոց եւ հանդես գալով որպես միջնորդ, ինչպես դա եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, երբ Եվրոպան միանգամայն նոր նախաձեռնություն առաջարկեց եւ հանդես եկավ որպես միջնորդ»,-հայտարարել է նախագահը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը:
Հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը համաձայնության են եկել Կորեական թերակղզու միջուկազերծման եւ թշնամանքի դադարեցման շուրջ: Սակայն դեռեւս տարակարծություններ են պահպանվում այն հարցում, թե ով պետք է անի առաջին քայլը եւ ինչ չափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: