Ռուսաստանը Թուրքիայից տեղեկություն է պահանջել իր քաղաքացիների կալանավորման առնչությամբ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը թուրքական կողմից պահանջել է տեղեկություն հոկտեմբերի 11-ին Կայսերի նահանգում կալանավորված Ռուսաստանի 2 քաղաքացու մասին։

Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Ռաշիդ Էնիկեյևը և Ելենա Ռախմանովան կալանավորվել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Այդ լուրը հաստատվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան կողմից։ Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ ռուսական կողմը պահանջել է մանրամասներ ներկայացնել Ռուսաստանի 2 քաղաքացուկալանավորման առնչությամբ։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Haberrus

Տեսանյութեր

Լրահոս