Բաժիններ՝

«Վարպետության մեջ չկա Ռոնալդուին հավասարը». Պերիշիչ

«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը նշել է առանձին ֆուտբոլիստների ուժեղ կողմերը:

«Տուգանային հարվածնե՞ր: Այստեղ ես կընտրեմ Կրիստիան Էրիքսենին «Ինտերից»: Նա լավն է: Ով է լավ տեսնում դա՞շտը: Կարծում եմ՝ Քևին դե Բրույնեն՝ «Մանչեսթեր Սիթիից»:

Ով է ամենալավը ավարտում հարվածնե՞րը: Հարի Քեյնը: Լավագույն դրիբլինգը, անկասկած, ունի Լիոնել Մեսսին, իսկ բոլորից լավ գլխով խաղում է Սերխիո Ռամոսը: Գնդակ խլելու մեջ չկա Կազեմիրոյին հավասար խաղացող, իսկ երբ խոսքը գնում է վարպետության մասին՝ այստեղ լավագույնը Կրիշտիանու Ռոնալդուն է»,- Պերիշիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս