Բաժիններ՝

Samsung-ը ներկայացրել է Galaxy A9 քառախցիկ սմարթֆոնը

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A9 քառախցիկ սմարթֆոնը: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Galaxy A9-ը հիանալի օգնական կդառնա ակտիվ օգտատերերի համար, որոնք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, եւ վստահորեն ընթանում են դեպի իրենց նպատակների իրագործումը: Այս սմարթֆոնով կարելի է ստեղծել ցանկացած բարդության լուսանկարներ՝ անկրկնելի սելֆիից մինչեւ իդեալական համայնապատկերային լուսանկարներ»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Galaxy A9-ը հանդերձել են 3800 մԱ/ժ տարողունակությամբ մարտկոցով, ինչը թույլ է տալիս սմարթֆոնն օգտագործել ողջ օրվա ընթացքում, պնդում են ընկերությունում: Սարքն ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 128 ԳԲ` ներսարված հիշողություն, որը կարելի է եւս 512 ԳԲ-ով ընդլայնել microSD-քարտի օգնությամբ: Super AMOLED էկրանն ունի 6,3 դյույմ անկյունագիծ՝ Full HD+ լուծաչափով եւ ութմիջուկանի միաբյուրեղ համակարգ:

Վաճառքների սկիզբը պլանավորված է նոյեմբերի 16-ին: Ռուսաստանում դրա արժեքը կազմում է 39 990 ռուբլի: Հասանելի են կապույտ, վարդագույն եւ սեւ գույները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս