Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվող բոլոր հարցերը: Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որում ամփոփել է Երևանում մեկնարկած գագաթնաժողովի առաջին օրը:
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ֆրանսախոս ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է, և անշուշտ այն առաջնահերթությունը, որոնց շուրջ մենք աշխատում ենք այստեղ՝ Երևանում, կարևոր են ամենուր: Ահա առաջին օրվա ակնարկը»,- գրել է Ջասթին Թրյուդոն:
The Francophonie Summit is an opportunity to work on what matters for French-speaking people around the world – and of course the priorities we’re working on here in Yerevan matter *everywhere.* Here’s a look at Day 1: pic.twitter.com/mA13iE0DjQ
— Justin Trudeau (@JustinTrudeau) October 12, 2018