Բաժիններ՝

Քարաթափման հետևանքով Գետափ-Մարտունի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի սահք (10 մ երկարությամբ և 3 մ լայնությամբ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն ս. թ. հոկտեմբերի 12-ի առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս