Բակո Սահակյանն Արման Թաթոյանի հետ քննարկել է երկու պետությունների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների միջև համագործակցությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: