Բաժիններ՝

«Կարտոֆիլի գինը կբարձրանա». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս տարին անհաջող է եղել կարտոֆիլի արտադրության համար:

«Կարտոֆիլի գինն առաջիկայում  կբարձրանա, կտատանվի  250-300 դրամի սահմաններում: Դաշտից այս պահին կարտոֆիլ հնարավոր է ձեռք բերել 130 դրամով,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը՝ մանրամասնելով,-

Նման վիճակը շոգ եղանակի, ցանքատարածությունների պակասի հետևանքով է: 3300 հեկտարով կամ 15 տոկոսի չափով պակասած կարտոֆիլի ցանքատարածությունների պատճառը ցեց վնասատուներն են: Կա նաև ջրի խնդիր: Պետք է հէկ-երի հարցերը լուծեին, որը չեն արել: Ինչ վերաբերում է շոգ եղանակին, ապա ասեմ, որ բարձր ջերմաստիճանի պատճառով է պալարագոյացումը կանգ առնում, ոչ թե, ինչպես ՀՀ գյուղնախարարության «սարսաղներն» են ասում՝  դաշտերն են չորանում… Կարտոֆիլը մեղմ կլիմա սիրող կուլտուրա է»:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ շոգերի պատճառով խնդիր կար նաև լոլիկի դեպքում:

«Միայն այս տարի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 1730 հեկտարով պակասել է լոլիկի ցանքատարածությունը: Ընդհանուր առմամբ հանրապետությունում անցյալ տարվա համեմատ 6500 հա ցանքատարածությունների պակաս ունենք. դա և՛ վարունգն է, և՛ պղպեղը, և՛ սմբուկը: Այ, թող այս ամենի մասին մտածեն»,- նշեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս