Բաժիններ՝

Քադիրովին իր արարքով խիստ զայրացրած չեչենը ներողություն է խնդրել

Չեչենը, որը հանրային տրանսպորտում, «Ահմադը ուժ է» ասելով, ալյումինե բանկա է նետել երիտասարդի վրա, ներողություն է խնդրել իր արարքի համար։ Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել էր, որ զայրացել է այն չեչենի արարքից, որը հասարակական տրանսպորտում գազավորված ըմպելիքի բանկա էնետել դիմացը նստած երիտասարդի վրա:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ այդ արարքը կատարած մարդը չի մարմնավորում չեչեն ժողովրդին, ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաեւ նրանից պահանջել է ազգականների հետ ժամանել Գրոզնի՝ ներողություն խնդրելու: Հոկտեմբերի 11-ին սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երիտասարդը ներողություն է խնդրում: Տեսագրության մեջ երեւում է, որ նա ընթերցում է նախօրոք պատրաստված տեքստը: «Բարի երեկո, ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ անվայել արարքի համար, որը ես կատարել եմ ավտոբուսում՝ բանկան նետելով դիմացս նստած տղաների վրա՝ ասելով՝ «Ահմադը ուժ է»:

Ինձ շատ խիստ հանդիմանել են իմ հանրապետության ղեկավարությունը եւ իմ ծնողները: Եվս մեկ անգամ ցանկանում եմ բոլորից ներողություն խնդրել անվայել արարքիս համար»,-ասում է նա: Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ-Հաջի Քադիրովի անունով, որը 2004 թվականի մայիսի 9-ին զոհվել է Գրոզնիի մարզադաշտում Հաղթանակի շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով, հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս կոչվում են բազմաթիվ օբյեկտներ, փողոցներ եւ հրապարակներ, ինչպես նաեւ Գրոզնու ֆուտբոլային ակումբը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս