Արթուր Ղամբարյանին վաստակավոր իրավաբանի կոչում է շնորհվել. Արմեն Սարգսյանը պարգևատրել է Գագիկ Մայիլյանին և Ջոն Ֆարխոյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածը.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Գագիկ Լևոնի ՄԱՅԻԼՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական

Ջոն Սուրենի ՖԱՐԽՈՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաս-տանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 33-րդ հոդվածը.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սիրեկանի ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- ասված է հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս