Բաժիններ՝

Նյու Յորքի իշխանությունները թույլատրեցին երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն ստորագրել է կարգադրություն, որով թույլատրվում է երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ դե Բլազիոն համապատասխան կարգադրությունն ստորագրել է հոկտեմբերի 9-ին, ինչի շնորհիվ Նյու Յորք քաղաքն ԱՄՆ-ում դարձել է հինգերորդը Կալիֆոռնիայի, Օրեգոնի, Վաշինգտոնի եւ Նյու Ջերսիի նահանգներից հետո, որտեղ արդեն թույլատրել են նշել երրորդ սեռը:

Նշված է, որ տրանսգենդեր-ակտիվիստները երկար ժամանակ պնդում էին, որ նման ուղղում ընդունվի: Ընդունված փաստաթղթի հիման վրա, ինչպես նշել է Reuters-ը, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց արական կամ իգական սեռին դասել, իրավունք ունեն գրավոր դիմում տալ ծննդյան վկայականում սեռական պատկանելության սյունակում նշումը «երրորդ սեռով» փոխելու մասին: Դիմում ներկայացնելու համար բժշկական տեղեկանք չի պահանջվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031