Բաժիններ՝

Օզի Օսբոռնը հայտնվել է հիվանդանոցում

Բրիտանացի ռոք-երաժիշտ Օզի Օսբոռնը հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով երգչի կնոջը: Նշվում է, որ արտիստը վնասել է ձեռքը՝ խփելով դռանը: Աստիճանաբար վերքի տեղում այտուց է առաջացել, ինչից հետո Օսբոռնը դիմել է կլինիկա: Կատարողի արյան մեջ երկու վարակ են գտել:

Երաժիշտը մնում է հիվանդանոցում եւ հակաբիոտիկներ է ընդունում: Նախօրյակին նա լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով կլինիկայի անձնակազմից:

«Չեմ համբերում՝ րոպե առաջ դուրս գալու այստեղից: Շնորհակալություն բոլոր հիանալի բժիշկներին եւ բուժքույրերին, որոնք հոգ են տանում իմ մասին»,- գրել է նա:

Օզի Օսբոռնը Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկն է, խումբ, որն ազդել է ռոք-երաժշտության այնպիսի ժանրերի կայացման վրա, ինչպիսիք են հարդ-ռոքը եւ հեւի-մետալը: Այժմ երաժիշտն ապրում է ԱՄՆ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.instagram.com/p/BomyXbAAAvH/?utm_source=ig_embed

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս