Բաժիններ՝

Չինաստանը Հայաստանին է տրամադրում շտապ բժշկական օգնության 200 ավտոմեքենա

Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 3,22 մլն դրամ՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» կողմից, Չինաստանի կողմից կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների, դրանց օժանդակ սարքավորումների և պահեստամասերի ընդունման, տեղափոխման ու բաշխման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում:

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է այս տարվա մարտի 22-ին, առողջապահության նախարարության և Չինաստանի առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրով: Մասնավորապես` համաձայն նշված համաձայնագրի` չինական կողմը Հայաստանին անհատույց հիմունքներով նախատեսում է տրամադրել 200 շտապ բժշկական օգնության ավտոմեքենա: Սույն որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել նշված ավտոմեքենաները մաքսային պահեստից պահպանման վայր տեղափոխելու համար անհրաժեշտ վառելիքի, ինչպես նաև չինական պատվիրակության ընդունման համար նախատեսված ծախսերը:

Վերաբաշխման ենթակա 3,22 մլն դրամ գումարը նախատեսվում է ծախսել Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրված 200 շտապ օգնության ավտոմեքենաները մաքսային պահեստից պահպանման վայր տեղափոխելու համար անհրաժեշտ վառելիքի, ինչպես նաև չինական պատվիրակության ընդունման համար նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031