Բաժիններ՝

Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:  

Այս մասին նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նրա խոսքով`նիստին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչներ, պատվավոր հյուրեր:

Ավագանու առաջին նիստի ժամանակ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց  Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մարկոս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից  Անի Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031