«Ժամանակին դավաճանելը դավաճանել չէ, այլ կանխազգալ». Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարության տակ այս պահին ստորագրել է թվով 16 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը հիմա և դեռևս ոչ վաղ անցյալում ներկայացնում էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։
168.am-ի՝ երևույթը մեկնաբանելու խնդրանքին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց Ֆրանսիայի նապոլեոնյան շրջանի հանրահայտ դիվանագետ, պետական և քաղաքական գործիչ Շարլ Մորիս Թալեյրանի հայտնի խոսքերով.
«Ժամանակին դավաճանելը դավաճանել չէ, այլ կանխազգալ»։