ՀՔԾ-ն Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով
Հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Այլ մանրամասներ հատուկ քննչական ծառայությունից չհայտնեցին:
Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնել է, որ ՀՔԾ-ն Սամվել Մայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նա նաև հայտարարել է, որ Սամվել Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: