ԱՄԷ-ն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը՝ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Երևանում հոկտեմբերի 8-9-ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին։
Համաժողովին մասնակցում են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ հանդիսացող երկրների մի շարք պաշտոնական պատվիրակություններ։
Համաժողովի գլխավոր թեման այն համաշխարհային սկզբունքներն են, որոնք հիմնված են խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդման վրա․ արժեքներ, որոնց ընդունման և անշեղորեն պահպանման գործում մշտապես իրենց մասնակցությունն են ունեցել և՛ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը, և՛ Արաբական Միացյալ Էմիրությունները։
ԱՄԷ պատվիրակությունը, որի կազմում են էմիրաթցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ համաժողովի շրջանակներում անցկացվող տարբեր ժողովների և նիստերի, այդ թվում նաև ֆրանկոֆոն համլսարանների ասոցիացիայի նիստին։
Հատկանշական է, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի համաժողովի կարգախոսն է՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։