Բաժիններ՝

««Ոսկե գնդակը» պետք է ֆրանսիացի ստանա». Անտուան Գրիզման

Մենք հասկանում ենք, թե նա ում է անկարկում:

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ում, ըստ իր կարծիքի, պետք է տալ «Ոսկե գնդակը» 2018 թվականին:

«Ինձ համար դա երազանք է: Եթե նայենք պատմությանը, ապա «Ոսկե գնդակը» ստանում են միայն լավագույններից լավագույնները: Լավ է դառնալ օրինակ բոլորի համար: Մենք հաղթեցինք Աշխարհի առաջնությունը, մենք մոլորակի լավագույն թիմի մի մասն ենք, իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պետք է և խաղա աշխարհի լավագույն թիմում, ճի՞շտ է: Ես այդպես եմ կարծում: Իհարկե, կա քվեարկություն, տարբեր կարծիքներ: Ես կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է ֆրանսիացի հաղթի»,- Գրիզմանին է մեջբերում France Football-ը:

Մրցանակի համար հավակնորդների ցուցակում Ֆրանսիայի հավաքականից, Գրիզմանից բացի, հայտնվել են նաև Կիլիան Մբապեն, Պոլ Պոգբան, Ռաֆայել Վարանը, Ուգո Լյորիսը և Նգոլո Կանտեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս