Բաժիններ՝

Շախմատի խոստումնալից և հեռանկարային սերունդ ունենք. Արշակ Պետրոսյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կարծիքով շախմատի նոր սերունդը խոստումնալից է և հեռանկարային:

«Մենք 43-րդ Օլիմպիադան սկսեցինք 8-րդ վարկանիշով և ավարտեցինք այն 8-րդ տեղով: Չէի ասի, թե լավ ենք հանդես եկել, բայց վատ էլ չէր: Սակայն մեզանից միշտ էլ սպասելիքներ շատ են: Կարևոր և ուրախալի փաստ եմ համարում այն, որ թիմը համալրվեց երիտասարդ շախմատիստներով, ինչպիսին, օրինակ, Հայկ Մարտիրոսյանն է: Նա փայլուն ելույթ ունեցավ, նույնը կարող եմ ասել նաև Ռոբերտ Հովհաննիսյանի մասին: Մենք նոր սերունդ ունենք, որը խոստումնալից է և հեռանկարային»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Խոսելով առանձին խաղերի մասին՝ Պետրոսյանն առանձնացրեց ԱՄՆ հետ մրցախաղը, որտեղ, ըստ մարզչի, ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես ենթադրվում էր, և պարտիաներից մեկում, որտեղ հաղթանակի սպասելիք կար, հակառակը ստացվեց:

Անդրադառնալով Օլիմպիադայի արդեն կրկնակի չեմպիոններին` Չինաստանի ընտրանուն, Պետրոսյանը փաստեց, որ նրանք սկսել են մեծ դեր խաղալ նաև շախմատի աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս