Բաժիններ՝

Նաթանյահուն պատմել է, թե ինչ հարցեր է քննարկելու Պուտինի հետ հանդիպմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատմել է, թե ինչ հարցեր կքննարկի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը: Դրանց թվում են Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողության ճանաչումը եւ Իսրայելի պատասխան գործողությունները Սիրիայի տարածքում Իրանի ռազմական ներկայությանը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ Նաթանյահուն հայտարարել է մի քանի օր առաջ, Կրեմլում հայտնել են, որ Իսրայելի կառավարության ղեկավարի այցը Մոսկվա տակավին մշակվում է:

«Գոլանի բարձունքներում Իսրայելը փաստ է, որը համաշխարհային հանրակցությունը պետք է ճանաչի: Որքանով դա ինձնից է կախված, Գոլաններն ընդմիշտ կմնան Իսրայելի ինքնիշխանության ներքո, որովհետեւ հակառակ դեպքում մենք Իրան եւ «Հըզբոլլահ» կստանանք Գալիլեյան ծովի ափին»,- մեջբերում է գործակալությունը Նաթանյահուի խոսքը:

Նաեւ Իսրայելի վարչապետը մեղադրանքներ է առաջադրել Իրանի եւ նրա դաշնակիցների դեմ, որոնք Սիրիայում ուժեր են ծավալում Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների դեմ գործելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս