Երևանի նորանշանակ ոստիկանապետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը:

Իսկ մինչ Երեւանի ոստիկանապետի պաշտոնին նշանակվելը, Գ. Ղուկասյանը զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը:

Ներկայացված 2017թ. տարեկան հայտարարագրում նա անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել, չկան նաեւ փոխառություններ եւ դրամական միջոցներ:

Գարիկ Ղուկասյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 606 800 ՀՀ դրամ:

Հավելենք, որ օգոստոսին Երեւանի ոստիկանապետ էր նշանակվել Արտակ Պողոսյանը, ով, սակայն, պաշտոնավարեց ընդամենը երկու ամիս»:

Տեսանյութեր

Լրահոս