Բաժիններ՝

ՉԺՀ-ի ԱԳ նախարարը Փոմպեոյին առաջարկել է «ուղղել սխալները» և Չինաստանի հետ աշխատել նույն ուղղությամբ

Վաշինգտոնը պետք է դադարեցնի ի վնաս Պեկինի գործելը, հրաժարվի սխալ միջոցներից եւ սկսի միասնական հունով աշխատել չինական կողմի հետ: Այս առաջարկությամբ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հոկտեմբերի 8-ին դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին։

«Ամերիկյան կողմը պետք է հրաժարվի սխալ մեթոդներից, որոնք վնաս են հասցնում մեր երկրի հանգուցային շահերին, եւ դադարեցնի մեր դեմ չհիմնավորված մեղադրանքներ առաջադրելը: Հարկ է, որ Միացյալ Նահանգներն ընթանան Չինաստանի հետ նույն ուղղությամբ, հաստատակամորեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ճիշտ քաղաքականություն վարեն»,-արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

Վան Իի խոսքով՝ Պեկինը պատրաստ է ինտենսիվորեն աջակցել Վաշինգտոնի հետ ներդաշնակ հարաբերությունների ձեւավորմանը, եւ միաժամանակ ակտիվորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, զարգացման հանգուցային շահերը եւ ազգային անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս