«Սերժ Սարգսյանն ունի իր տեսակետը կատարվողի վերաբերյալ». Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը տեղի են ունենում բնականոն և ոչ թե միայն վերջին ժամանակներում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին ժամանակներում ՀՀԿ-ն ԳՄ նիստեր է գումարում, և քաղաքական զարգացումների վերաբերյալ ինչ տեսակետ ունի Սերժ Սարգսյանը:

Ըստ Վ.Բաղդասարյանի՝ ամառային շրջանի ընդմիջումները կապված են հանգստի հետ:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն ունի իր տեսակետը կատարվողի վերաբերյալ. «Մեր մոտ չկա նման բան, որ միանձնյա որոշում կայացվի, թե ինչպես և ուր ենք գնալու: Պարզապես լիազորված եմ եղել ես, որ ի մի բերեմ ընդհանուր կարծիքը ու հայտնեմ»:

Նա նշեց, որ դեկտեմբերին ընտրության գնալու որոշում չի եղել, իրենց որոշումը եղել է գարնանը, միասնական ընդհանուր որոշմամբ ընտրությունների գնալը:

Տեսանյութեր

Լրահոս