Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Չիկագո Ֆայերի» անհաջող խաղին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Չիկագո Ֆայեր»-ի հերթական խաղին:
Ֆուտբոլի MLS-ի կանոնավոր առաջնության 31-րդ տուրում «Չիկագո Ֆայերը» արտագնա խաղում 2:1 հաշվով պարտվել է «Դի Սի Յունայթեդ»-ին, որի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ուեյն Ռունին:
Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Չիկագո Ֆայերը» մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է: