Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպմանը առաջընթացի հույս է հայտնել Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր նոր հանդիպումը, որը կարող է կայանալ մոտ ապագայում, զգալի առաջընթացի կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 8-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, նա հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ հոկտեմերի 7-ին Փհենյանում կայացած հանդիպման ընթացքում։

«Գերագույն ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների առաջիկա երկրորդ գագաթնաժողովում անպայմանորեն զգալի առաջաընթաց ձեռք կբերվի ամբողջ աշխարհի համար հետաքրքրություն ներկայացնող այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԿԺԴՀ-ի առաջնորդը հույս է հայտնել, որ Թրամփի հետ իր երկրորդ գագաթնաժողովի համար լավ օրակարգ կպատրաստվի: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հոկտեմբերի 7-ին այցելել է Փհենյան, որտեղ հանդիպում է անցկացրել Կիմ Չեն Ունի հետ:

Հանդիպման արդյունքներով կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են կազմել միջուկազերծման հարցերի, ինչպես նաեւ ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկման աշխատանքային խումբ: Նույն օրը Սեուլ ժամանելուց հետո Փոմպեոն Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին պատմել է, որ ինքը Կիմ Չեն Ընի հետ քննարկել է «փոխադարձ քայլեր»:

Հարավկորեացի փորձագետների կարծիքով՝ դա կարող է նշանակել փոխզիջման գնալու Վաշինգտոնի պատրաստակամությունը, որն ավելի վաղ պնդում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանելու անհրաժեշտությունը մինչեւ այդ երկրի լիակատար միջուկային զինաթափումը:Նաեւ պետքարտուղարը հայտնել է, որ Կիմ Չեն Ունի հետ իր հանդիպումը «լավն էր ու արդյունավետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս