Բաժիններ՝

Բակո Սահակյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավը համարում է բարեկամական կապերի խորացման հարթակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եւ նրա նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային եւ լրատվական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը ողջունել է նման նախաձեռնությունը, այն համարելով բարեկամական կապերի խորացման ու ընդլայնման յուրատեսակ հարթակ, եւ հույս հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս