Բաժիններ՝

Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ

ՀՀ նախագահի հրամանագրով Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս