Քաղաքացիների քանի՞ տոկոսն է կարծում, որ Հայաստանում հակահեղափոխություն կլինի

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն տարբեր հարցումներ է անցկացրել հասրարակության շրջանում։

Քաղաքացիներին հարցրել են՝ ի՞նչ տնտեսական սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Հարցման ենթարկված քաղաքացիների 37,1 տոկոսը պատասխանել է, որ կառավարությունը կբարձրացնի թոշակները, աշխատավարձերը, կնվազեցնի հարկերը:

28,8 տոկոսը տեսակետ է հայտնել, որ կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ, 6,2 տոկոսը համոզմունք է հայտնել, որ կառավարությանը չի հաջողվի այդ ընթացքում տեսանելի որևէ հաջողություն գրանցել:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաև այն հարցին, թե որքանով են վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հարցվածների 3,5 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի վստահում, 31,8 տոկոսը նշել, որ ավելի շուտ վստահում է, 60,2 տոկոսն ասել է, որ լիովին վստահում է: Ավելի շուտ չի վստահում հարցվածների 3 տոկոսը:

Հարցին՝ արդյոք առաջիկայում ՀՀ-ում հնարավո՞ր է հակահեղափոխություն, 1106 հարցվածների 24,6 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, 3,8 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 49,5 տոկոսը այս հարցին ի պատասխան ասել է՝ միանշանակ ոչ, ավելի շուտ այո՝ 16,2 տոկոսը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս