Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ. Օլիմպիադա
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 9-րդ տուրում:
Այս տուրում Հայաստանի հավաքականը խաղում է Հնդկաստանի թիմի հետ: Արոնյանի հակառակորդն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Մյուս պարտիաները շարունակվում են:
Տղամարդկանց թիմը 7-րդ տեղում է և ունի 13 միավոր: Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է ԱՄՆ ընտրանին: