«Եվրոպայի էներգամատակարարումի անկարելի է պատկերացնել առանց Ռուսաստանի». Կուրց
Եվրոպայի էներգամատակարարումն անկարելի է պատկերացնել առանց Ռուսաստանի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հոկտեմբերի 3-ին նախարարների կաբինետի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։
Հոկտեմբերի 3-ին Կուրցը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավստրիայի կանցլերի խոսքով՝ առաջին հերթին կքննարկվեն մշակութային հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը տնտեսության ու էներգետիկայի բնագավառում:
«Երբ խոսքը վերաբերում է Եվրոպայի ու Ավստրիայի էներգամատակարարմանը, այն անկարելի է պատկերացնել առանց Ռուսաստանի, անկախ այն բանից՝ դուր գալիս է դա որեւԷ մեկին, թե ոչ»,-ասել է Կուրցը: Երկու ղեկավարների հանդիպումը արդեն չորրորդը կդառնա ընթացիկ տարում:
Կանցլերն ընդգծել է, որ Եվրոպայի այն հարեւանների հետ, որոնց հետ հարաբերություններում լարվածություն կա, անհրաժեշտ է ուժեղացված երկխոսություն: «Կարեւոր է՝ միաժամանակ փնտրել երկխոսություն, փնտրել շփում, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում մեր աշխարհամասում խաղաղությունը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ միասին, այլ ոչ թե նրա դեմ»,-ընդգծել է կանցլերը: