Բաժիններ՝

ՄԱԿ-ի դատարանն ԱՄՆ-ին պարտավորեցրեց Իրանի դեմ պատժամիջոցներից բացառել մարդասիրական օգնությունը

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 3-ին նախնական որոշում է կայացրել ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցով, որի համաձայն ԱՄՆ-ը պետք է Իրանի նկատմամբ պատժամիջոցներից հանի մարդասիրական օգնությունը եւ քաղաքացիական ավիացիայի հետ կապված ապրանքները։

«Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները չպետք է վերաբերեն մարդասիրական օգնությանը, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասերի մատակարարումներին»,- ասել է դատավորն այդ գործով դատական լսումների ընթացքում: Նաեւ այն ապրանքների ցանկը, որոնք չպետք է հայտնվեն ամերիկյան պատժամիջոցների գործողության ներքո, ներառում է պարենը եւ դեղորայքը:

Ըստ որում ՄԱԿ-ի դատարանը որոշել է, որ ինքն անհրաժեշտ իրավասություն ունի ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը քննելու համար: «ՄԱԿ-ի դատարանն իրավասություն ունի 1955 թվականի համաձայնագրի 21-րդ հոդվածին համապատասխան»,- նշել է դատարանի փոխնախագահ Աբդուլքավի Ահմեդ Յուսուֆը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս