Բաժիններ՝

Քիմիայի գծով Նոբելյան մրցանակը շնորհել են ֆերմենտների էվոլյուցիայի և պեպտիդների ու հակամարմինների ուսումնասիրման համար

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է 2018 թվականին քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: 110-րդ մրցանակը կհանձնվի ամերիկացի գիտնական եւ ինժեներ Ֆրենսիս Առնոլդին ֆերմենտների ուղղորդված էվոլյուցիայի համար, ինչպես նաեւ ամերիկացի քիմիկոս, Միսուրիի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Սմիթին եւ բրիտանացի կենսաքիմիկոս, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր սըր Գրեգորի Վինտերին պեպտիդների ու հակամարմինների ուսումնասիրման համար:

Հաղթողի հայտարարման ուղիղ հեռարձակումն ընթանում էր Նոբելյան կոմիտեի կայքում։ Հոկտեմբերի 5-ին հայտնի կդառնա Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը հիմնվել է 1969 թվականին՝ Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 8-ին:

Այս տարի Ստոկհոլմում կհրապարակեն Նոբելյան հինգ դափնեկիրներից չորսի անունները: Նոբելյան կոմիտեն որոշել է չշնորհել գրականության Նոբելյան մրցանակ եւ դրա հանձնումը տեղափոխել է 2019 թվական:

Այդ որոշումն ընդունվել է Շվեդիայի ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, ինչից հետո կազմակերպությունից հեռացան նրա վեց անդամներ: Նոբելյան մրցանակի չափն անցյալ տարի ավելացվել է մինչեւ 9 մլն շվեդական կրոն (1,12 մլն դոլար): Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս