«Բանակցությունների, երկխոսության դուռը դեռ փակված չէ». Արարատ Միրզոյան

«ՀՀ-ում ստեղծված իրավիճակն առնվազն ինստիտուցիոնալ խառնաշփոթ է առաջացնու, եթե չխոսենք սահմանադրական ճգնաժամից։ Խորհրդրանը, որն ըստ էության պետք է լինի ներկայացուցչական մարմին, ոչ մեկին չի ներկայացնում, լեգիտիմ չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Ավելին, խորհրդարանը փորձում է երկիշխանություն ստեղծել և հարվածել ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանն ու վարչապետին։ Հիմա որևէ կերպ սա պետք է հանգուցալուծվի։ Ճգնաժամի հետագա խորացումը կոնկրետ վնասում է Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերին, վտանգում անվտանգությունը, բնականոն կյանքը»,-ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով. «Բանակցությունների, երկխոսության դուռը դեռ փակված չէ, և ԱԺ-ի նախագծին կողմ քվեարկած երեք խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց մեջ, ի վերջո, ուժ կգտնեն՝ համակերպվել ժողովրդի որոշման հետ։ Վերադարձ հնին չի լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031