«Գործող ԱԺ-ն խոչընդոտում է ՀՀ անվտանգությանն ու զարգացմանը». Արարատ Միրզոյան
ՀՀ առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվս մի անգամ փաստենք․
Գործող ԱԺ-ն չի ներկայացնում ժողովրդին, լեգիտիմ չի, ստեղծում է սահմանադրական ճգնաժամ և խոչընդոտում է ՀՀ անվտանգությանն ու զարգացմանը»:
Ավելի վաղ Արարատ Միրզոյանը գրել էր.
«Ազատ, արդար, արժանապատիվ և երջանիկ Հայաստանի մասին երազանք ունեցող հպարտ քաղաքացիներ, բոլորս դեպի ԱԺ։
Հակահեղափոխություն չի լինելու։
Հեղափոխությունը պիտի հասցվի հաղթական ավարտին»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը։