Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման կդառնա պաշտպանական ծախսերի ավելացումը

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հոկտեմբերի 3- 4-ը կայանալիք հանդիպման գլխավոր թեման կդառնա դաշինքի պաշտպանական ծախսերի մեծացումը: Հոկտեմբերի 2-ին այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք կքննարկենք մի շարք տարբեր հարցեր, բայց գլխավորներից մեկն է՝ ինչպես նպաստել (պաշտպանական ծախսերի) բեռի արդարացի բաշխման հարցի առաջմղմանը, այսինքն՝ ուղղորդել ավելի շատ ներդրումներ եւ կատարել այդ որոշման այլ ասպեկտներ»,- ասել է նա: Գլխավոր քարտուղարը նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն դրամական միջոցներին: «Մենք հասկանում ենք, որ հայտնվել է նոր գործոն, որը մեզ հարկադրում է պաշտպանության համար տրամադրել համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս միջոցներ:

Նաեւ մենք ընդունում ենք, որ զգալի առաջընաց կա այս հարցում: Այսպես, անցյալ տարի մենք տեսանք ամենախոշոր մասհանումները վերջին 25 տարվա ընթացքում՝ մինչեւ 5,2 տոկոս: Իսկ դաշինքի բոլոր անդամ երկրները միասին լրացուցիչ հատկացրել են 41 միլիարդ դոլար»,- հավելել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս