Նիկոլ Փաշինյանը Լևոն Սարգսյանին ազատել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Սարգսյանին ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`
Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: