Կենդանաբանական այգին հոկտեմբերից այցելուներին ընդունելու է ժամային այլ ռեժիմով
Երևանի կենդանաբանական այգին աշնան հետ մեկտեղ օրվա ցերեկային ժամերի կրճատման հետ պայմանավորված և կենդանիների բնական կենսառիթմը չխաթարելու նկատառումով սահմանափակում է այցելելու ժամերը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջից, այգին կշարունակի բացվել առավոտյան ժամը 9-ին (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ այգին բացվում է ժամը 11:00-ին), բայց տոմսարկղերը կփակվեն արդեն 18:00: Այցելուները Կենդանաբանական այգում կկարողանան շրջել մինչև 19:00:
Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:
Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը: