Բաժիններ՝

Քննչական կոմիտեն՝ քաղաքացու կյանքը խլած վթարի մասին

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ալագյազ գյուղ տանող ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

2018թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 06:30-ի սահմաններում, Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչը, առանց ավտոմեքենա վարելու թույլտվության վկայականի, վարելով իր հորեղբոր որդուն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Ալագյազ գյուղ տանող ճանապարհով ընթանալիս՝ Վարդաբլուր գյուղի հարևանությամբ անցնող հատվածում, վրաերթի է ենթարկել 1948 թվականին ծնված Շ.Մուրադյանին, որն ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ 2018 թվականի սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս