Բաժիններ՝

«Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը». Սերժ Սարգսյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։  ՀՀ երրորդ նախագահի ուղերձում, մասնավորապես ասված է.

«Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։

Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, իր շիտակությամբ, իր լավատեսությամբ, իր բարությամբ հիացմունք էր առաջացնում ողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը, անպարտելիությունը։

Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ Այդ պատմությունը, այդ հրաշքը շարունակվում է և շարունակվելու է։ Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսավորելու է մեզ բոլորիս։

Հավերժ փառք քեզ, սիրելի Վարպետ, սիրելի Շառլ, Մեծ Հայ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031