Բաժիններ՝

«Շառլ Ազնավուրը մարմնավորում էր եվրոպական շանսոնը և դարաշրջանի խորհրդանիշն էր». Լեշչենկո

Շառլ Ազնավուրը մարմնավորում էր եվրոպական շանսոնը եւ դարաշրջանի խորհրդանիշն էր: Այս կարծիքը հոկտեմբերի 1-ին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս հայտնել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն:

«Ազնավուրը մարմնավորում էր իսկական եվրոպական շանսոնը, մարմնավորում է մի ամբողջ դարաշրջան: Ես չգիտեմ մեկ ուրիշ նման ստեղծագործական երկարակյացի. չէ որ նա երգում էր ավելի քան 70 տարի»,-նշել է Լեշչենկոն:

«Մենք նրա մասին իմացանք, երբ նա հայտնվեց «Թեհրան-43» հիանալի ֆիլմում, որտեղ հնչեց «Հավերժական սեր» երգը,-հիշում է ռուս երգիչը:-Այն մտավ համաշխարհային հնչեղության լավագույն երգերի ցուցակը»:

Արտիստների վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականին Կրեմլի պալատում, երբ Ազնավուրը համերգով ժամանել էր Մոսկվա: «Անցյալ տարի մենք տեսնվել ենք Կրեմլում, բարեւեցինք, բայց ես նրան մոտիկից ծանոթ չէի»,-ասել է Լեշչենկոն:

«Շատ ափսոս, դա մեծ կորուստ է համաշխարհային մշակույթի համար»,-հավելել է Լեւ Լեշչենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս